Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Բա որ հա­սավ բա­նա­կի պա­հուս­տին

Բա որ հա­սավ բա­նա­կի պա­հուս­տին
20.03.2020 | 01:54
Երբ Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը կա­ռա­վա­րու­թյան նիս­տում մեկ-մեկ թվար­կում է Հա­յաս­տա­նի ու­նե­ցած սնն­դի պա­շար­ներն ու ինչ­քան ժա­մա­նակ այն կբա­վա­րա­րի, ու­զում ես հաս­կա­նալ` այս երկ­րում ընդ­հան­րա­պես անվ­տան­գու­թյան ա­ռու­մով մտա­հոգ պաշ­տո­նյա մնա­ցե՞լ է։ Նոր­մա՞լ է, որ կա­ռա­վա­րու­թյան ա­ռա­ջին դեմ­քը մեր ու­նե­ցած հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի կոնկ­րետ ժամ­կետն է նշում, իսկ ԱԱԾ պե­տը գլու­խը կախ լսում է։ Այս­պես են խու­ճա­պը զս­պում՝ ա­վե­լի վտան­գա­վոր «հոս­քա­գիծ» բա­ցե­լով։ Թե՞ մտա­ծում են` ի­րենց միայն երկ­րի ներ­սում են լսում, ոչ մե­կը դր­սից չի հաշ­վար­կում, թե քա­նի օ­րում կա­րող են սահ­ման­նե­րը փա­կել ու առն­վազն չորս կող­մից աք­ցա­նի մեջ վերց­նել Հա­յաս­տա­նը։
Չնա­յած այս ա­ռու­մով էլ վա­խե­նա­լու բան, պարզ­վում է, չու­նենք։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րում է, որ «մի­գու­ցե մենք աշ­խար­հին ա­պա­ցու­ցենք, որ մենք ա­մե­նաար­դյու­նա­վետ ձևով կա­րող ենք ապ­րել ամ­բող­ջու­թյամբ փակ սահ­ման­նե­րով»։ ՈՒ­րեմն էլ ի՞նչ դարդ ու­նենք, մենք մեզ լրիվ հե­րիք ենք, ինչ ենք ա­նում բաց սահ­ման­ներն ու աշ­խար­հի հետ կա­պը։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 7325

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ